«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր վիրաբույժ, բ․գ․թ․ Անդրանիկ Ալեքսանյանը Հանրային հեռուստաընկերության «Միֆ, թե իրականություն» նախագծի շրջանակում անդրադարձել է վիրահատությունների հետ կապված մի շարք տեսակետների՝ հիմնավորելով, թե դրանցից որոնք են միֆ և որոնք իրականություն։
Հաղորդմանը բժիշկը անդրադարձել է հետևյալ պնդումներին․
1․ Ցանկացած վիրահատությունից հետո պարտադիր է հակաբիոտիկների ընդունումը։
2․ Վիրահատության հաջորդ օրը քայլելը միշտ վտանգավոր է։
3․ Վիրահատությունից հետո հնարավորինս շուտ ոտքի ելնելը նպաստում է արագ վերականգնմանը։
4․ Լապարոսկոպիկ վիրահատությունը միշտ նախընտրելի է բաց վիրահատությունից։
5․ Վիրահատության հաջողությունը կախված է միայն վիրաբույժից։
6️․ Վիրահատությունից հետո ցավը միշտ անխուսափելի է և պետք է պարզապես համբերել։
7․ Վիրահատությունից հետո վերականգնման ընթացքը նույնն է բոլոր պացիենտների համար։
8️․ Վիրահատությանը ճիշտ նախապատրաստվելը կարող է ազդել արդյունքի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։
.png)